Thursday, February 28, 2013

23/12/2011

նենց տարորինակ եմ ինձ զգում/ դուրսը անձրևա գալիս ու խոնավա/ ծովից լիքը հոգիներ են դուրս եկել/ քսմքսվում են պատուհաններին մեր տան/ նայում են ներս ու շնչում շուշային/ ամեն ինչ խաղաղա դռսում/ քամու բացակայությամբ ծառերը լռելեն/ մենակ անձրևնա ինքն իրան խոսում/ իմ հոգու պատմուցյուննա պատմում/

ուզում եմ էս օրերը շուտ անցնեն, գան հրաշք օրեր քո կողքին/ ուզում եմ կարոտս առնեմ/ ուրիշ տեղ լինեմ/ փախնեմ իմ տնից/

վախենում եմ ամեն ինչից/ ես ինքս ինձ դուր չեմ գալիս/ ես միշտ վատն եմ դուրս գալիս/ վատ ընկեր/ վատ քույր/ վատ աղջիկ/ վատ մարդ/ ոնց անեմ որ ազատվեմ դրանից/ ոնց անեմ որ նայեմ հայելու մեջ ու սիրեմ ինձ/ ոնց անեմ որ առաջ գնամ/ չփոշմանեմ/

հանգիստ եմ ուզում/ուզում եմ մամաս հանգիստ լինի/ ուզում եմ պապաս հանգիստ լինի/ ուզում եմ տխուր չլինենք/ ուզում եմ ծանր չլինենք/ ուզում եմ ապրենք ու զգանք ու ծիծաղամք ու լաց լինենք ու սիրենք բայց չզսպենք

No comments:

Post a Comment