Thursday, February 28, 2013

21.03.2011

Իմ քնքուշս,


չգիտեմ կգա մի օր երբ մենք կկարողանանք հագիստ շունչ քաշել էն ծանր բեռից, որը չնայած մեր երիատասարդ տարիքին վերցրել ենք մեզ վրա, չգիտեմ կլինի մի օր երբ հանգիստ կպառկենք իրար կողքի ու հանգիստ առանց ոչ մի տեղ շտապելու կհիանանք լուսաբացով, հետո միասին կանցկացնենք ամբողջ օրը ու կդիմավորենք մայրամուտը շնորհակալությամբ, որ միասին ենք ու որ կյանքը մեզ սեր է նվիրվել որը երբեք չի մարում, այլ նորից է ծնվում մյուս լուսաբացին, ավելի ուժեղ ու ավելի գեղեցիկ ու գունավոր: Չգիտեմ կգա մի օր երբ դու կհաշտվես քո անցյալի հետ, կդադարես քեզ մեղադրել այն ամենի մեջ ինչում դու մեղավոր չես... Չգիտեմ նաև թե կգա արդյոք այն օրը երբ դու կմոռանաս այն մեղքի զգացումը, որը ունես հիմա: Կգա արդյոք էն օրը երբ մենք գտած կլինենք մեր տեղը մեր կյանքում ու հաստատուն քայլերով, երբեմն սայթակելով առաջ կգնանք իրար ձեռք բռնած: Ինչ էլ որ մեզ սպասվում է ես պատրաստ եմ անցնել քարքարոտ ճանապարհը քոհետ: Ես չգիտեմ ինչ կլինի հետո, բայց գիտեմ ինչ պետք է լինի հիմա... հիմա մենք կպայքարենք մեր բոլոր ուժերով, միմյանց վրա հենվելով ու միմյանց օգնելով... զգույշ. նուրբ ու հարգանքով ինչպես հիմա: Երբեք չկասկածես որ ես քեզ չեմ հասկանա ու չեմ լսի, ես միշտ քո կողքին եմ քո հետ, դու էլ իմ մտքերում ես.. ու եսքեզ սիրում եմ ու դա հրաշալի ա... իմ քնքուշ փափուկ թռչնակ: Թռիր շուտ հասիր ինձ մոտ: 

Համբուրում եմ,
...

21 Մարտի 2011

No comments:

Post a Comment